Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբայրը՝ Ամբիկ Գևորգյանը | GOOD TIME ARM

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբայրը՝ Ամբիկ Գևորգյանը

«Առաջին լրատվական»-ն արդեն գրել է, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանին, ապօրինի զենք պահելու կասկածանքով։ ԱԱԾ լրատվական ծառայությունից ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում այս լուրերը՝ հորդորելով սպասել ԱԱԾ-ի կողմից այսօր հրապարակվելիք տեսանյութին, որը վերաբերելու է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները այս օրերին խուզարկություններ են կատարել Աբրահամյաններին պատկանող առանձնատներում, շենք-շինություններում, նրանց պատկանող կոնյակի գործարանում։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք։

Մեզ հասած տեղեկություններով՝ բացի Ջոնիկ Աբրահամյանից, ԱԱԾ-ն արդեն երկու օր է՝ ձերբակալել է Հովիկ Աբրահամյանի վարորդի՝ Գրիգոր Գևորգյանի՝ բոլորին հայտնի Արգամիչի Գոքորի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին։ Բանն այն է, որ հայտնաբերված զենքերից մի քանիսը եղել են նրա անունով, սակայն բոլորին էլ հայտնի է, թե զենքերը ում են պատկանում իրականում։ Հիմա Աբրահամյանների կողմից փորձ է արվում ամբողջ մեղքը կոտրել Ամբիկի վրա։ Կհամաձայնի վերջինս, թե ոչ, պարզ կդառնա առաջիկայում։

Աղբյուր

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика