Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու պարտականությունները կասեցվել են. Օսիպյան | GOOD TIME ARM

Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու պարտականությունները կասեցվել են. Օսիպյան

 

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու՝ ոստիկան Սերգեյ Գասպարյանի լիազորությունները կասեցվել են: Նման հրաման է ստորագրել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որն այդ մասին հայտարարեց հուլիսին 10-ին, լրագրողների հետ զրույցում։

 

Վարդավառի օրը, հավելելց ոստիկանապետը, Գասպարյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած գործի նյութերն էլ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։

Օսրիպյանի խոսքով, բացառված է, որ նախկին ոստիկանապետի եղբայրը խուսափի պատասխանատվությունից: «Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի ՀՀ-ում, այդ թվում՝ ես, լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու», — ասել է Օսիպյանը։

 

Նա նաև չի կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել հարցին։

Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը՝ Տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանն ու նրա որդին՝ Սերգեյ Գասպարյանը կիրակի օրը Կոտայք համայնքում բռնություն են գործադրել 13-ամյա աղջկա նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

Անչափահաս Սոնայի հարազատները երեկ Ֆեյսբուքում տարածել են միջադեպի տեսանյութը։

 

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика