7 սովորություն, որոնք փչացնում են աչքերն ու տեսողությունը

Կիսվել

 

Տեսողության վատթարացումը դարի հիմնախնդիրներից է, այն հիմնականում կապված է ժամանակակից տեխնոլոգիաների սրընթաց աճի հետ: Տեսողությունը վատացնում են.

 

1. Հեռախոսով կարդալը

Մանր տառաչափը, էկրանի մոտ դիրքը և լուսավորությունը վնասում են տեսողությունը: Մարդու աչքը սովոր չէ նման ծանրաբերնվածության: Հեռախոսից կարդալը պետք նվազագույնի հասցնել, լուսավորությունը պետք է միջին լինի, միանվագ ընթերցաությունը` ոչ ավելի քան 20 րոպե, ընդմիջումը` ոչ պակաս քան 40 րոպե:

 

2. Հեռուստացույցի գիշերային դիտումներ

Հեռուստացույցի դիտումը մութ սենյակում, մոտ տարածության վրա մեծ սթրես է աչքերի համար: Այս ամենը առաջացնում է գլխացավեր, աչքերի կարմրություն ու չորություն:
Գիշերային ժամերին հեռուստացույց դիտելիս անպայման սենյակում լույսը միացրեք:

 

3. Քնել կոնտակտային լինզաներն աչքերին

Քնելուց առաջ կոնտակտային լինզաները չհանելը նախ մեխանիկորեն վնասում է աչքերը, հետագայում զարգանում են ակնային ինֆոկցիաներ: Հատկանշական է, որ ոչ միայն պետք է քնելուց առաջ հանել լինզաները, այլև խստորեն պահել լինզաներ կրելու, դնելու, հանելու և պահպանելու հիգիենիկ կանոները:

 

 

  4. Վատ կամ վարակված կոսմետիկա

Դժվար է պատկերացնել կանանց առանց դիմահարդարման: Նույնիսկ ամենալավ միջոցները կարող են վնասել աչքերը, քանի որ դրանք խցանում են կոպերի ճարպագեղձերը, գրգռում են աչքերի լորձաթաղանթը:
Կոսմետիկ միջոցները հրաշալի միջավայր են բակտերիաների համար, խորհուրդ է տրվում 3 ամիսը մեկ փոխել դրանք` աչքերն անընդհատ ինֆեկցիայով վարակելու ռիսկը նվազեցնելու համար: Կոսմետիկ միջոցներն անձնական պարագաներ են, ընդհանուր օգատգործումը պետք է բացառել:

 

  5. Քնի պակաս

Անբավարար քունն առաջացնում է առողջական մի շարք խնդիրներ, ներառյալ քաշի ավելացում, դիմադրողականության անկում, դեպրեսիա և իհարկե նաև տեսողության խանգարում:
Կարևոր է օրական առնվազն 7 ժամ քնել, աչքերը, ակնային նյարդերը և գլխուղեղի տեսողական կենտրոնները պետք է հանգստանան:

 

  6. Օպտիկական ակնոցներ չկրելը

Կարճատեսության կամ հեռատեսության դեպքում ակնոցներ չկրելը ծանրաբեռնում է աչքերը, այն հանգեցնում է աչքերի հոգնածության, որի հետևանքով կարճատեսությունը և  հեռատեսությունը սկսում են այսպես ասած խորանալ: Հարկավոր է կրել համապատասխան օպտիկական ակնոցներ և պարբերաբար ստուգել տեսողությունը` ակնաբուժի սհամանած պարբերականությամբ:

 

  7. Արևային ոչ ճիշտ ակնոցներ կրելը

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են տեսողությունը: Արևոտ օրերին պետք է կրել արևային ակնոցներ, դրանց ընտրությունը նույնպես չափազանց կարևոր է: Ուշադրություն է պետք դարձնել ակնոցի ապակիների պաշտպանիչ և օպտիկական հատկանիշների վրա:

 

mymed.am

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ