«Իսկ ես ե՞րբ կմահանամ»․ մանկական վիրաբույժի պատմածը, որը հուզել է ողջ աշխարհը

 

 

15 տարի առաջ գիշերը մեզ մոտ՝ օրդինատուրա է վազում ընդունարանի բուժքույրը․

-Հիվանդը ծանր է, երկրորդ վիրահատարանում։

Վազում եմ էնտեղ, անձնակազմն արդեն հավաքվել է, սեղանին 6 տարեկան աղջիկ է պատկած։ Մինչև հագնվում ու ախտահանվում էի՝ իմացա մանրամասները։ Վթարի է ենթարկվել 4 հոգանոց ընտանիքը․ հայրը, մայրը, 2 երեխա՝ երկվորյակներ, աղջիկ ու տղա։ Ամենաշատը տուժել է աղջիկը․ հարվածը եղել է հետևի աջ դռան կողմում, որտեղ նա էր նստած։ Հայրը, մայրն ու եղբայրը համարյա չեն տուժել․ քերծվածքներ ու կապտուկներ։ Նրանց տեղում օգնություն են ցույց տվել։

 

Իսկ աղջիկը կոտրվածքներ ունի, վնասվածքներ, բաց վերքեր ու շատ արյուն է կորցրել։

Մի քանի րոպեից ստանում ենք անալիզի պատասխանները ու հետն էլ՝ լուրը, որ հենց երրորդ դրական արյուն չունենք։ Ծայրահեղ վիճակ է, աղջիկը «ծանր» է, հաշված րոպեներ․․․Շտապ ծնողներից արյան անալիզ վերցրինք․ հայրը երկրորդ է, մայրը՝ չորրորդ։ Հիշեցինք եղբորը՝ երկվորյակին, հաստատ նա երրորդ կարգի արյուն ունի։ Նրանք նստած են ընդունարանի նստարանին։ Մայրը՝ արտասվախառը, հայրը՝ գունատ, տղան՝ հուսահատված։ Հագուստն ամբողջովին կեղտոտված էր քրոջ արյամբ։ Մոտեցա նրան, այնպես նստեցի, որ աչքներս նույն մակարդակի լինեն։

 

-Քույրդ շատ ուժեղ վնասվել է,- ասացի։

-Հա, գիտեմ,- տղան հեծկլտաց ու բռունցքով մաքրեց աչքերը,  — Երբ մեքենան խփվեց, նա ուժեղ զարկվեց․․․   Ես նրան պահել էի ծնկներիս, լաց էր լինում, հետո լռեց ու քնեց

։ -Ուզո՞ւմ ես նրան փրկել։ Ուրեմն պիտի քեզնից արյուն վերցնենք նրա համար։ Տղան լացը կտրեց, նայեց շուրջը, մտածեց, ծանր հոգոց հանեց ու գլխով արեց։ Ես ձեռքով կանչեցի բուժքրոջը։

-Սա Սվետա մորաքույրն է։ Նա քեզ կտանի պրոցեդուրային կաբինետ ու արյուն կվերցնի։ Սվետա մորաքույրը շատ լավ է դա անում, քեզ չի ցավեցնի։

-Լավ,- տղան խոր հոգոց հանեց ու ձգվեց մոր կողմը

․ -Ես սիրում եմ քեզ, մայրիկ։ Դու ամենալավն ես։ Հետո՝ հոր կողմը․ -Քեզ էլ եմ սիրում, հայրիկ։ Շնորհակալ եմ հեծանիվի համար։

Սվետան նրան տարավ արյուն վերցնելու, իսկ ես վազեցի երկրորդ վիրահատարան։

 

Վիրահատությունից հետո, երբ աղջկան արդեն ռեանիմացիա էին տարել, վերադարձա օրդինատուրական։ Նկատեցի, որ մեր փոքրիկ հերոսը պառկած է պրոցեդուրայինի թախտին՝ ծածկոցի տակ։ Սվետան նրան թողել էր՝ հանգստանա՝ արյուն վերցնելուց հետո։ Մոտեցա նրան։

-Որտե՞ղ է Կատյան,- հարցրեց տղան։

-Քնած է։ Նա կլավանա։ Դու փրկեցիր նրան։

-Իսկ ե՞ս երբ կմեռնեմ։

-Դե․․․ շատ շուտ չէ, երբ որ շատ ծեր կլինես։

 

Սկզբից ես մի տեսակ չհասկացա նրա հարցը, բայց հետո գլխումս փայլատակեց․ տղան կարծել է՝ մեռնելու է, երբ իրենից արյուն վերցնեն։ Դրա համար էր հրաժեշտ տալիս ծնողներին։ Նա հարյուր տոկոսով համոզված է եղել, որ զոհվելու է։ Իսկապես իրեն զոհել է հանուն քրոջ։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ սխրանք է գործել։ Ամենաիսկական։ Տարիներ են անցել, իսկ ես ամեն անգամ սարսռում եմ, երբ հիշում եմ էս դեպքը։

 

աղբյուր 

 

(Visited 202 times, 1 visits today)

Նմանատիպ Նյութեր