5 ամենաօգտակար շիլաները

Կիսվել

 

Սննդարար մթերքը շատ կարևոր է առողջության համար։ Justcoolidea.ru-ն ներկայացրել է 5 օգտակար շիլաների ցանկը։

Հնդկաձավարով շիլան կօգնի պահպանել երիտասարդությունը։ Հնդկաձավարը հարուստ է օգտակար ամինաթթուներով, որոնք կարգավորում են բոլոր օրգանների և համակարգերի աշխատանքը։ Հնդկաձավարը A, E վիտամիններ է պարունակում, լավացնում է իմունային համակարգի աշխատանքը, դանդաղեցնում ծերացման ընթացքը։ Այն օգտակար է նաև մաշկին, տեսողությանը։

 

Բրնձով շիլան օգտակար է ոչ միայն որովայնին, այլև ուղեղին։ Բրինձը մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Դրանք օգնում են ակտիվացնել ուղեղի բջիջների աշխատանքը, հարկավոր են նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի համար, արագացնում են արյունատար գործընթացները։

 

Կորեկի ձավարով շիլան կօգնի գեղեցկացնել կազմվածքը, կնպաստի սրտի առողջությանը։ Կորեկի ձավարն օգտակար հանքանյութեր է պարունակում՝ կալիում, մագնիում, որոնք հարկավոր են սրտամկանի նորմալ աշխատանքի համար։ Այն նաև նյութեր է պարունակում, որոնք կանխարգելում են ճարպերի կուտակումը։

 

Գարեձավարով շիլան օգնում է լավ քնել։ Գարեձավարը մեծ քանակով մելատոնին է պարունակում։ Այս հորմոնն օրգանիզմի կողմից արտադրվում է քնի ընթացքում, իսկ դրա անբավարար մակարդակն առաջացնում է անքնություն և անհանգստության զգացում։

 

Վարսակի շիլան նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի լավացմանը։ Վարսակն օգտակար բջջանյութ է պարունակում, որը հարկավոր է աղեստամոքսային տրակտի աշխատանքի համար։ Այն նպաստում է նաև մաշկի որակի լավացմանը, մազերի ու եղունգների ամրացմանը։

 

աղբյուր

(Visited 64 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ