Նյարդաբանները նշել են՝ ինչ վտանգներ են ներկայացնում բջջային հեռախոսները

Կիսվել

 

Օրվա ընթացքում ուղեղն ուղղակի «ռմբակոծվում է» հեռախոսից եկող զանգերով ու ծոնուցումներով: Եվ, մասնագետների խոսքերով, այս ամենը չափազանց բացասական ազդեցություն է թողնում ուղեղի վրա: Բանը նրանում է, որ ուղեղը սովորում է մշտապես լինել լարվածության ու վախի վիճակում սպասման պատճառով:
Օրինակ, հայտնի է, որ ամերիկացիների 86 տոկոսը ստուգում է փոստն ու սոցիալական կայքերում իրենց էջերը շատ հաճախ, ինչը հանգեցնում է սթրեսի: Արդյունքում, ուղեղի ճանաչողական ֆունկցիայի համար պատասխանատու հատվածը դադարում է նորմալ գործել: Սա մեծացնում է առօրյա գործերում սխալների հավանականությունը:
Նյարդաբանները հաստատել են, որ մարդկանց 97.5 տոկոսի ուղեղը ի վիճակի է կենտրոնանալ միայն մեկ խնդրի վրա: Հեռախոսից եկող յուրաքանչյուր ծանուցումը ուղեղին ստիպում  է անջատվել: Միաժամանակ արտազատվում է սթրեսի հորմոն կորտիզոլ: Ճիշտ է, այդ ժամանակ արտադրվում է նաև հաճույքի հորմոն դոֆամին: Այսինքն մարմինը գտնվում է սթրեսի մեջ, բայց միևնույն ժամանակ առաջանում է որոշակի կախվածություն ու դոֆամինի շնորհիվ ուղեղն ինքն է ցանկանում շեղվել այլ ուղղությամբ:
(Visited 84 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ