Բաղադրատոմս, որը կպարգևի ձեզ հաճույք․ Նրբահամ և համեղ տիրամիսու

Կիսվել

 

Բաղադրատոմս, որը կպարգևի ձեզ հաճույք․ Նրբահամ և համեղ տիրամիսու։

Բաղադրիչներ՝

  • 200 գրամ ցանկացած շաքարավազով թխվածքաբլիթ,
  • 200 գրամ անյուղ կաթնաշոռ,
  • 100 գրամ թթվասեր,
  • 50 գրամ շաքար,
  • 1 թեյի գդալ սուրճ,
  • վանիլ,
  • կակաո։

 

Պատրաստումը՝

1. Խառնեք բլենդերի մեջ կաթնաշոռը, թթվասերը, շաքարը և վանիլը՝ մինչև միատարր զանգված ստանալը։ Պատրաստեք սուրճը ( ես վերցրել եմ սովորական լուծվող)։
2. Թաթախում ենք թխվածքաբլիթները 5 վայրկյան սուրճի մեջ։ Այնուհետև հերթականությամբ դասավորում ենք թխվածքաբլիթը, կրեմը և ձևավորելով դեսերտը   ( ես դա անում եմ ապակե բաժակի մեջ)։
3. Շաղ տվեք կակաոն ցանցով։ Դրեք այն սառնարանում ամբողջ գիշերվա ընթացքում։

Այսպիսի մթերքների քանակությունից, ինձ մոտ ստացվեց 3 այսպիսի բաժակ։
Փորձեք, շատ համեղ է։

Բարի ախորժակ։

 

աղբյուր

(Visited 100 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ