Ամերիկացի գիտնականները արհեստական աչք են ստացել

Հարվարդի ինժեներական և կիրառական գիտությունների դպրոցի գիտնականների խումբը մի շարք հետազոտություններ է անցկացրել, որոնց ընթացքում նրանց հաջողվել է յուրահատուկ արհեստական աչք ստեղծել, որը աշխատում է էլեկտրականությամբ: Այդ մասին տեղեկացնում է grifonsoft.ru-ն:

Արհեստական էլեկտրոնային աչքի պրոեկտավորման ընթացքում մասնագետները մետալինզա են կիրառել և արհեստական մկան, որը համապատասխանում է մարդկայինին: Աչքն աշխատում է տեսողության բնական օրգանի գործելու սկզբունքով, քանի որ նրա աշխատանքը ակտիվացնում է լինզայի խեղաձևման ընթացքը, ինչի համար պատասխանատու է մկանը:

Ի շնորհիվ թվարկված գործառույթների արհեստական աչքը ունակ է տարբերել իրեն շրջապատող օբյեկտները, սակայն այն ունի աչքին ոչ այդքան նման, քառանկյուն կառուցվածք:

Աղբյուր

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել