10 տարօրինակ փաստ երազների մասին

Դեռևս հին ժամանակներում մարդիկ փորձում էին հասկանալ երազների իմաստը: Չնայած հազարավոր տարիների ջանքերի, մարդիկ այդպես էլ չկարողացան գալ վերջնական եզրահանգման, թե որն է երազների իրական բնույթն ու պատճառը: Ենթադրվում է, որ երազները դրանք ենթագիտակցորեն արտահայտվող ճնշված կամ չկարգավորված զգացմունքներն են: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆիզիոլոգիական ասպեկտները մեծ դեր են խաղում երազում: Քնի ժամանակ մեր ուղեղը փորձում է կարգի բերել, դասավորել օրվա ընթացքում ձեռք բերված ինֆորմացիան: Երազներն անհրաժեշտ են հիշողությունն ու տեղեկատվությունը մտքում ճիշտ պահելու համար: Երազների միջոցով մենք կարողանում են նաև ավելի ճիշտ կողմնորոշվել որոշ խնդիրների լուծման հարցում:

Երազների վերաբերյալ վերջնական պատասխանը դեռևս հայտնի չէ, բայց հայտնի է երազների մասին 10 գիտական փաստ, որոնք շփոթեցնումում են նույնիսկ ամենախելացի գիտնականներին:

Ներկայացնում ենք երազների մասին վերոնշյալ 10 գիտական փաստերը. 

  1. Երազներում տեսած դեմքերը չեն կարող նոր կամ անծանոթ լինել մեզ, մենք նրանց տեսել ենք նախկինում, քանի որ մեր ուղեղը չի կարող նոր դեմքեր հորինել մեր երազների համար:
  2. Մեր միտքը շատ ավելի ակտիվ է երազ տեսնելիս քան արթուն վիճակում:
  3. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիները նույնպես տեսնում են երազներ: Նրանք կարող են տեսնել վատ ու վախեցնող երազներ: Այդ ժամանակ հարկավոր է հոգատար լինել նրանց հանդեպ:
  4. Ի ծնե կույր մարդիկ նույնպես տեսնում են երազներ, բայց առանց տեսողական պատկերների: Այն մարդիկ, ովքեր կուրացել են ինչ որ բանի հետևանքով նրանց տեսողական երազները պահպանվում են:
  5. Այն ինչ տեսնում ենք մեր երազում իր մեջ կրում է ենթագիտակցական տեղեկատվություն: Կոնկրետ մարդու մասին երազը նշանակում է, որ այդ անձի հետ կապված գոյություն ունեն մի շարք ենթագիտակցական խնդիրներ, որոնք փորձում են մուտք գործել գիտակցության մեջ:
  6. Մենք արթնանալով չենք կարող հիշել ամբողջ երազը: Եթե անգամ մենք հիշում ենք դա, ապա օրվա ընթացքում, հետզհետե սկսում ենք մոռանալ մանրամասները:
  7. Երբեմն քնած վիճակում մարդիկ այնպիսի բաներ են անում, որոնք ի վիճակի չեն անել արթուն ժամանակ: Օրինակ լուսնոտները կարող են նվագել կամ նկարել, անգամ այն դեպքում, երբ նրանք չունեն այդ ընդունակությունները արթուն ժամանակ։
  8. Տղամարդկանց երազների կերպարները հիմնականում տղամարդիկ են, իսկ կանանց դեպում և՛ տղամարդիկ, և՛ կանայք:
  9. Մեր երազների մի մասն ունի բացասական նշանակություն, որոնց պատճառով մենք կարող ենք տխրել զայրանալ կամ վախենալ:
  10. Կան մարդիկ, ովքեր երազի օգնությամբ կարողանում են կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու:

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 59 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика