Այս միրգը բուժում է շաքարը, աղիները, լյարդը, ստամոքսը, բրոնխիտը, չոր մաշկը ․․․ | GOOD TIME ARM

Այս միրգը բուժում է շաքարը, աղիները, լյարդը, ստամոքսը, բրոնխիտը, չոր մաշկը ․․․

 

 

Սերկևիլենին անհիշելի ժամանակներից տարածված է եղել պատմական Հայաստանում` Փայտակարանի անտառներում. հանդիպում է ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում, Կապանի անտառներում, Մեղրիում` ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրությունների վրա։

Զգուշացում։ Սերկևիլենու պտղից, սերմից և տերևից ստացված պատրաստուկները հակացուցված են կերակրող մայրերին։ Տեսողությունը պայծառացնող. 1 ճ/գ սերկևիլի (կամ սպիտակ ակացիայի) մեղրը լուծեք 1 լ 40-42 C ջերմաստիճանի զտված ջրի մեջ։

Դեմքը մտցրեք սենյակի ջերմաստիճանի մեղրաջրի մեջ, բացեք աչքերը, 15 վայրկյան հետո բարձրացրեք գլուխը, ընդմիջեք 20-30 վայրկյան և կրկնեք աչքերի լոգանքը` ընդամենը 3-4 անգամ։ Մաքուր ջրի փոխարեն` կարելի է օգտագործել տերեփուկ կապույտի, երիցուկի, տուղտի արմատի, սև հապալասի թույլ ջրային թուրմերը։

Աղիները մաքրող. Սերկևիլի պտուղը մաքրեք սերմից և կեղևից, աղացեք, խյուսը խառնեք մեղրի հետ (2։1), տաքացրեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

 

Լյարդի հիվանդություններ. Եփեք մեկ միջին սերկևիլի պտղամիսը, տրորեք։ Խյուսը կերեք օրվա ընթացքում, ունի բուժիչ և կանխարգելիչ ազդեցություն։ Պտղի` կապող և միզամուղ հատկությունների շնորհիվ, խորհուրդ է տրվում օգտագործել ցիստիտի համալիր բուժման ընթացքում։

 

Լեղամուղ. Մանրացրեք պտուղը, 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։ Նպաստում է լեղու գոյացմանը և արտազատմանը, ունի նիհարեցնող հատկություն։

Օրգանիզմը մաքրող վիտամինային խառնուրդ. Բլենդերի մեջ խառնեք մեկ սերկևիլ, կեսական տանձ և դեղձ, ավելացրեք 50 մլ եռջուր։ Ախորժակը լավացնող. Խառնեք մեկ միջին սերկևիլի քերուկ, 2-ական թ/գ մեղր և խնձորի քացախ։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

Մարսողությունը լավացնող. 100 գ պտղամսին (առանց սերմերի) ավելացրեք 800 մլ զտված ջուր, դրեք կրակի վրա, 5 րոպե եռացրեք, 1 ժամ թրմեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3-4 անգամ։

Լուծ. 200 գ պտուղը (սերմով) 20 րոպե տաքացրեք թույլ կրակի վրա և 1 լ ջրի մեջ (ջրային բաղնիք)։ Խմեք 100-ական մլ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ։

 

Օնկոլոգիա. Ճառագայթային թերապիայի բացասական հետևանքները վերացնելու նպատակով և աղեստամոքսային համակարգի արյունահոսող վերքերի դեպքում կերեք սերկևիլի պտուղ` թարմ, խաշած, ջեռոցում եփած, կամ խմեք հյութը։ Սերկևիլի մեջ պարունակվող հակաօքսիդանտ նյութերը նվազեցնում են ուռուցքների առաջացման և զարգացման վտագը։

Անեմիա. Հեռացրեք պտղից սերմը, տեղը լցրեք 1-2 թ/գ մեղր, եփեք ջեռոցում` մինչև փափկելը։ *15 գ մանրացրած պտղամիսը (առանց սերմերի) 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում` ջերմապահի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1,5-2 ժամ առաջ և հետո։ *50 գ պտղամիսը (առանց սերմերի և կեղևի) 8 ժամ թրմեք 400 մլ օղու մեջ, մութ տեղում։ Խմեք 15-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

 

Առատ դաշտան. 100 գ թարմ (կամ 50 գ չորացրած) պտուղը 10 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ։ Խմեք 50-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։ *Փոշիացրեք սերկևիլի սերմը, խմեք կեսական գրամ, օրը 3 անգամ` կաթի հետ։ Օգտագործեք դաշտանից 1 շաբաթ առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։

Հաստաղիի ճաքեր. Օրը մի քանի անգամ դրեք թրջոցներ սերկևիլի գոլ հյութով։

Բրոնխների ասթմայի սուր նոպաներ. 2 թ/գ սերկևիլի թարմ տերևը (1թ/գ չորը) 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։ գ 2 թ/գ սերկևիլի թարմ տերևին ավելացրեք 200 մլ տաք ջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք, մզեք հումքը, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

Ստամոքսաբորբ. Փոշիացրեք սերկևիլի չորացրած տերևը, 1 ճ/գ փոշին լուծեք 200 մլ տաք ջրում, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

 

Շաքարային դիաբետ. Խառնեք 2-ական թ/գ սերկևիլի մանրացրած թարմ տերև և մատղաշ ճյուղ, ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, թրմեք, քամեք, վերականգնեք ծավալը։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ։

Հազ, մրսածություն. Խառնեք 1-ական ճ/գ թոքախոտի տերև, անիսոնի պտուղ, սերկևիլի սերմ։ 20 րոպե եփեք 500 մլ ջրում` փակ կափարիչի տակ, 10 րոպե թրմեք, քամեք, խառնեք 1 ճ/գ մեղր։ Խմեք օրվա ընթացքում, գոլ վիճակում։ *Մանրացրեք 1 միջին պտուղ, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 5-6 անգամ։ Անգինայի դեպքում կատարեք ողողումներ։ * Խմեք 2-ական ճ/գ սերկևիլի հյութ` օրը 2-4 անգամ։

 

Արյունահոսություն լնդերից. Առանձնացրեք 1-2 տարեկան ճյուղի կեղևը, 1 թ/գ մանրացրած կեղևը կես ժամ եփեք 300 մլ ջրում, թույլ կրակի վրա` փակ տարայում։ Կատարեք ողոողումներ։ Օգտակար է նաև ստոմատիտի դեպքում։ Սերկևիլի սերմը պարունակում է մեծ քանակությամբ լորձ, որն ունի պարուրող և խորխաբեր հատկություններ։ Ստամոքսաբորբի, փորկապության, անգինայի, տրախեիտի, բրոնխիտի, թոքախտի` նախնական փուլում օգտակար են սերմից ստացված եփուկը և թուրմը։

Եփուկ. 100 գ սերմը եփեք 400 մլ ջրում` թույլ կրակի վրա, փակ տարայում` մինչև մնա հեղուկի կեսը, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։

Թուրմ. 10 գ սերմը 15 րոպե թրմեք 200 մլ գոլ ջրում, ընթացքում խառնեք` դա կարևոր է, որպեսզի առանձնանա լորձը, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։ Կոլիտ. 10 գ սերմը 8-10 ժամ թրմեք 200 մլ ջրում` սենյակային պայմաններում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։

 

Կոնյուկտիվիտ. Դրեք թրջոցներ սերմի եփուկով, պահեք 3 րոպե։ Կարևոր է իմանալ, որ մի քանի տարի առաջ գիտնականներն ապացուցել են, որ սերկևիլի տերևի և սերմի թուրմերն ունեն խոլեստերինի մակարդակը կարգավորող հատկություն` արտադրվում են հատուկ եղանակով պատրաստված դեղամիջոցներ։ Արոմաթերապիա. Սերկևիլի կեղևը պարունակում է զգալի քանակությամբ բույսին բնորոշ եթերային յուղեր, որոնք ունեն հակադեպրեսանտ հատկություն։

Սերկևիլի գեղեցկացնող հատկությունները. Անձամբ ինձ համար սերկևիլից ստացված պատրաստուկներն անփոխարինելի են եղել։ Սերկևիլը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի մաշկի համար` անկախ տարիքից։

 

Թույլ, թառամողմաշկ. Մերսեք դեմքը սերկևիլի փոքր դիլիմով։ * Մանր կտրատած սերկևիլի վրա լցրեք այնքան ջուր, որ ծածկի հումքը, թրմեք 2-3 ժամ, քամեք թանզիֆով։ 100 մլ թուրմի մեջ լուծեք 10 մլ օղի, մշակեք մաշկը լվացվելուց հետո։ Դիմակ չոր մաշկի համար. Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1-ական ճ/գ գոլ մեղր և բուսայուղ, 1 թ/գ սերկևիլի հյութ։ 15-20 րոպեից մաքրեք։ Կարելի է կատարել շաբաթական 2-3 անգամ, շարունակեք 1 ամիս։ Ունի փափկեցնող, կնճիռները հարթեցնող հատկություն։ *Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1-ական ճ/գ սերուցք և սերկևիլի պտղամսի քերվածք։ Մաքրեք 15-20 րոպեից։ Հարմար է նաև նորմալ մաշկին։ *Հարեք 1 ձվի դեղնուց, խառնեք 1-ական ճ/գ կարագ և եփած` տրորած սերկևիլի պտղամիս, 1 թ/գ մեղր, 15-20 րոպեից մաքրեք։

Լոսյոն ճարպոտ մաշկի համար. Մզեք սերկևիլի քերուկը, քամեք թանզիֆով։ Մաքրեք մաշկը հյութի մեջ թրջված բամբակե խծուծով։ Հյութն ունի վերքամոքիչ, սպիտակեցնող հատկություն։

Համարվում է, որ սերկևիլի հայրենիքը Միջին Ասիան է, սակայն կա կարծիք, որ այդ տարածքներում աճող տեսակների պտուղն ուտելի է դառնում մի քանի ամիս հատուկ պայմաններում պահելուց հետո։ Սերկևիլ սովորականը վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին պատկանող ծառ է, մինչև 8 մ բարձրությամբ, երբեմն աճում է` որպես թուփ։ Ծաղիկները միայնակ են, խոշոր` 4-5 սմ տրամագծով, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիսին, փոշոտումը կատարվում է միջատների միջոցով։ Սերկևիլը մեղրատու բույս է, եթե մոտակայքում կա մեղվափեթակ, ապա բերքն առատ է լինում։ Մեղուները նախընտրում են հավաքել այս ծառի ծաղկահյութը։ Ա. Ամասիացին գրել է. «Եթե սերկևիլի ծաղիկների հյութը քամեն ու լցնեն աչքը` կբարելավի տեսողությունը»։ Հետաքրքիր է իմանալ, որ սերկևիլի մեղրն օգտագործվում է աչքերի բորբոքային հիվանդությունների բուժման համար և կիրառվում է նաև մանկաբուժության մեջ։ Մեկ հեկտար այգուց ստացվում է 18 կգ մեղր. այն թափանցիկ է, ունի հաճելի հոտ, դանդաղ է բյուրեղանում։ Սերկևիլի մեղրը կարգավորում է արյան ճնշումը` տատանումների դեպքում, կիրառվում է առիթմիայի բուժման համար, ամրացնում է սիրտ-անոթային համակարգը։ Սերկևիլի մեղրի և թարմ հյութի խառնուրդը սպիտակեցնում է մաշկը, հարթեցնում պիգմենտային բծերը և պեպենները։ Սերկևիլի պտուղները համեմատաբար քիչ են օգտագործվում հում վիճակում, այնուամենայնիվ, սերկևիլենին մշակվում է ավելի քան 4000 տարի։ Հին հույները պատկերել են Հերա աստվածուհուն սերկևիլենու տերևներից պատրաստված պսակով։ Միջերկրածովյան ավազանի ժողովուրդները համարել են, որ սերկևիլը Վեներա աստվածուհուն նվիրված բույս է և խորհրդանշում է սեր և պտղաբերություն։ Սերկևիլը հնագույն ժամանակներից մշակվել է Պորտուգալիայում` հայտնի է պորտուգալական տեսակը, որը կոչվում է «մարմելո»։ Հետաքրքիր է նկատել, որ սերկևիլը մշակվում է կելտական Շոտլանդիայում և նույնիսկ Նորվեգիայում (մինչև 64 աստիճան հյուսիսային լայնությունը), նաև Կենտրոնական Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Աֆրիկայի հյուսիսում և հարավում։ Սերկևիլենին հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ` բուժիչ հատկություններ ունեն տերևը, պտուղը, պտղահյութը, սերմը։ Սերկևիլենու տերևների դասավորությունը հերթադիր է, դրանք ամբողջաեզր են, ձվաձև կամ կլոր։ Տերևի երևացող կողմը կանաչ գույնի է, հակառակ կողմը` մոխրագույն խավոտ։ Երիտասարդ ճյուղերը նույնպես խավապատ են։

 

 

Տերևը մթերում են ծաղկման շրջանից հետո` հունիս-հուլիս ամիսներին, չորացնում օդափոխվող ծածկի կամ ջեռոցում` 40-50 C ջերմաստիճանի տակ։ Նույն պայմաններում են չորացնում նաև պտղի սերմերը, չորացրած հումքը պատված է սպիտակ թաղանթով և անհոտ է։ Չորացրած տերևի և սերմի պահպանման ժամկետը 1 տարի է։ Տերևը պարունակում է ասկորբինաթթու, բուսախեժ, լորձ, բույսին բնորոշ ալկալոիդներ, գլիկոզիդներ, դաբաղանյութ։ Տերևից ստացված պատրաստուկներն օգտակար են հիպերտոնիայի, բրոնխների ասթմայի, ստամոքսաբորբի, բարձր ներգանգային ճնշման, ստենոկարդիայի, առիթմիայի, շաքարային դիաբետի համալիր բուժման ընթացքում։ Սերմը պարունակում է մինչև 22,8 տոկոս լորձ, 10 տոկոս տանիդներ, 8 տոկոս ճարպեր, նաև օսլա, սպիտակուցային նյութեր, պեկտին, ներկանյութ, ֆերմենտ` էմուլսին, հանքային միացություններ, 0,53 տոկոս ցիանոգեն գլիկոզիդ ամիգդալին, որը թունավոր նյութ է։ Բուժիչ պատրաստուկները ստանում են միայն ամբողջական սերմերից` եթե պատրաստուկն ունի արտահայտված դառը նշի համ, ուրեմն դրա մեջ ներթափանցել է ամիգդալին։ Ամբողջական սերմի ջրային թուրմը (եփուկը) ունի լուծողական, պարուրող, հակաբորբոքային, փափկեցնող, խորխաբեր հատկություն։ Կիրառում են աղեստամոքսային համակարգի և վերին շնչառական ուղիների հիվանդությունների, այրվածքի, մաշկի ճաքերի, կոնյուկտիվիտի, սնկային հիվանդությունների դեպքում։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հավաքելուց հետո պահում են հով տեղում, այդ ընթացքում բարձրանում է շաքարների և օրգանական թթուների պարունակությունը, թափվում է պտուղների վրայի խավը, դրանք դառնում են ավելի համեղ։

 

 

Չոր կամ թարմ պտուղը կիրառվում է աղեստամոքսային համակարգի քրոնիկ խանգարումների, միզապարկի բորբոքման, նյութերի փոխանակության խանգարման դեպքում։ Պեկտինային նյութերի պարունակությունը պտղի մեջ մոտ 4,5 տոկոս է, առկա է նաև մոտ 1,5 տոկոս ցելյուլոզա` այդ նյութերը չեն տրոհվում և չեն յուրացվում օրգանիզմում, դրանք կլանում են թունավոր նյութերը և հեռացնում օրգանիզմից։ Թարմ հյութը նույնպես հարուստ է պեկտինով, խնձորաթթվով, հեշտ յուրացվող շաքարներով, դաբաղանյութերով, պարունակում է կալցիում, մագնիում, կալիում, ֆոսֆոր, նատրիում, երկաթ, պղինձ, այլ միկրոտարրեր, ասկորբինաթթու, ենթավիտամին A, նիացին։ Սերկևիլի հյութը լայնորեն կիրառվել է Ճապոնիայում` բնակչության առողջության վերականգնման ծրագրերում։ Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ հյութը կապում և հեռացնում է ռադիոակտիվ տարրերը մարդու օրգանիզմից։ Սերկևիլի պտուղը և հյութը կիրառվել են նաև Չեռնոբիլի աղետից հետո։ Ճապոնիայում սերկևիլենին լայնորեն օգտագործվում է բնակավայրերի կանաչապատման համար, քանի որ մաքրում է աղտոտված օդը։

 

աղբյուր

(Visited 1 465 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика