Արմինկան տևական դադարից հետո վերադառնում է Նորոյի հետ զուգերգով. երգչուհին մանրամասներ է պատմել BlogNews.am-ին | GOOD TIME ARM

Արմինկան տևական դադարից հետո վերադառնում է Նորոյի հետ զուգերգով. երգչուհին մանրամասներ է պատմել BlogNews.am-ին


Մեկ տարի առաջ՝ ԱՄՆ մեկնելուց հետո, Արմինկան առաջին անգամ վերադառնում է երգարվեստ: Նա գեղեցիկ զուգերգ է պատրաստել Նորոյի հետ, որի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 28-ին: Մինչ այդ երգչուհին BlogNews.am-ին պատմել է Նորոյի հետ գործակցության ու տեսահոլովակի նկարահանումների մասին:

 

«Այս երգով ու տեսահոլովակով ես ազդարարում եմ իմ վերադարձը: Դուետի նախաձեռնությունը Նորոյինն էր, ինչի համար ես միայն ուրախ եմ»:

Տեսահոլովակը նկարահանվել է «Սեր ու տարիներ» երգի հիման վրա, Մալուբայի շատ շքեղ ու պատմական մի տանը, որտեղ տեսահոլովակ ունի նկարահանած նաև Բեյոնսեն: Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը կատարել է Artur & Bina Production-ը։ Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Գևորգ Ճուղուլյանը։

 

23795162_1349302868513386_4171360649947559494_n

«Նկարահանումների ընթացքը հեշտ էր ու հաճելի, որովհետև յուրաքանչյուրը զբաղված էր իր գործով: Ցանկացած տեղ նկարահանում իրագործելը դառնում է հեշտ, եթե կողքիդ կա պրոֆեսիոնալ թիմ: Իսկ մենք, փառք Աստծո, ունեինք այդ թիմը»:

Արմինկայի խոսքով՝ երգը նախատեսված է հայ ունկնդրի համար՝ անկախ աշխարհագրական դիրքից. «Երգը պատմում է մի սիրո մասին, որն ունի երկար տարիների ընթացք: Այդ ժամանակահատվածում հաղթահարվում ու ներվում են բոլոր խնդիրները սիրո ու կրքի ուժգնության շնորհիվ»:

 

23846470_1338258912970335_1709829205_n

 


Տեսահոլովակում երգչուհին կրում է իր իսկ մոդելավորած հագուստը՝ «Արմինկա» բրենդից, համագործակցել է նաև երկու այլ հայտնի դիզայներական տների հետ: Արմինական միաժամանակ աշխատում է բրենդի տարածման ու զարգացման համար՝ շարունակելով գործունեությունը որպես դիզայներ. «Փոքրիկ նոր հավաքածու եմ արել։ Այս անգամ էլ էքսկլյուզիվ հավաքածու է. ամեն հագուստից մեկ օրինակ եմ ներկայացրել: Շուտով վաճառքում կլինի նոր հավաքածուն»:

Տեսահոլովակի շնորհանդեսն ԱՄՆ-ում կազդարարվի երեկույթով:

 

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика