Հայկոյի մենահամերգի afterparty-ին | GOOD TIME ARM

Հայկոյի մենահամերգի afterparty-ին

«Սիրո հավերժ քաղաք» մենահամերգից հետո Հայկոն և հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները երեկոն շարունակել են տոնել Թումանյանի Jazzve-ում: Հայկոի մենահամերգի մասին արդեն պատմել ենք: Օրվա գլխավոր հերոսին հիացմունքի խոսքեր էին ասում կոլեգաները և ընկերները, երգիչն էլ որոշեց շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իրենց լուման են ունեցել համերգի ստեծման մեջ: BlogNews LIFE-ը ևս հրավիրված էր afterparty-ին:

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ համերգից հետո: Կարծում եմ՝ հրաշալի պահեր պարգևեցինք հանդիսատեսին, ես էլ հանդիսատեսից մեծ էներգիա ստացա»,- պատմում է Հայկոն։

IMG_5476IMG_5462

Երգիչը շատ է կարևորում մենահամերգների առկայությունը, այն արտիստի համար կարծես հաշվետվություն լինի. «Արտիստի համար գերագույն հաճույք է բեմում կանգնել և կենդանի նվագակցությամբ երգել: Բացի այդ՝ միշտ ուզում ես՝ նոր երգերդ հանդիսատեսը լսի կենդանի կատարմամբ: Սա իմ բուռն աշխատանքի սկիզբն է, հաջորդիվ դեռ նոր տեսահոլովակներ և համերգներ եմ ունենալու, ինչպես նաև կթողարկեմ իմ նոր ձայնասկավառակը»:

Ամբողջ համերգի ժամանակ էկրանին ցուցադրվում էին ֆիլմ-տեսանյութեր, որոնք հատուկ նկարահանվել էին համերգի համար: Տեսանյութերից մեկում էլ Հայկոյի որդին էր՝ Արմանը, ով, ի դեպ, ներկա էր հայրիկի մենահամերգին: Ես շատ էի ցանկանում, որ տղաս իմ աշխատանքում լիներ: Անգամ երբ նկարահանում էինք տեսանյութերը, որքան էլ նրա համար դժվար էր, նա չէր տրտնջում»,- եզրափակեց Հայկոն:

IMG_5566
IMG_5572
IMG_5577
IMG_5581IMG_5559
IMG_5588
IMG_4938
IMG_5286
IMG_5493
IMG_5407
IMG_5308
IMG_5590
IMG_5591
IMG_5634
IMG_5640
IMG_5644
IMG_5650
                                                                                                                                                                                                                                                                                                                                        ԱՂԲՅՈՒՐ
(Visited 5 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика